Խոշոր ավտովթար . Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր.

0

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Nissan Teana մակնիշի 05 NN 033 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AT791 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan Teana-ն գլխիվայր շրջվել է և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը վարել է Կապան քաղաքի բնակիչ, 35-ամյա Արարատ Աթայանը, ով վթարի հետևանքով ձախ աչքի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է բժշկական օգնությունից: Հետաքննիչի հանձնարարականով նա ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:/



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache