Լրահոս

Խոշոր ավտովթար-հրդեհ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ

 

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է բետոնե արգելապատնեշներին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, կա վիրավոր, իսկ նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Ոստիկանության ակադեմիայի սաները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ քիչ ուշ։



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing