Լրահոս

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 41-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով տապալել է հսկայական գովազդային վահանակը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար.

 

27bf623c8acc4144b1183a653748f4b7

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 41-ամյա Ոսկան Աղաջանյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 08 ՍԼ104 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտու կանաչ հատվածում և բախվել երկաթե հսկայական գովազդային վահանակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և նույն ջոկատի 3-րդ խմբի պետ Հայկ Վարդանյանի գլխավորությամբ: Փրկարարները քաղաքացիների հետ մեծ դժվարությամբ են կարողացել վարորդին դուրս բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից ծայրահեղ ծանր վիճակով նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել նաև վաշտի հրամանատարն ու տեղակալը: Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածն այնքան ուժգին է եղել, որ հսկայական գովազդային վահանակը հիմքից պոկվել ու տապալվել էր՝ մասամբ խոչընդոտ հանդիսանալով դեպի Սևան ընթացող տրանսպորտային միջոցների վարորդների համար: Վթարի մասին ՃՈ օպերառիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննիչ Ա. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները մեծ դժվարությամբ կարողացան նաև տապալված գովազդային վահանակը դուրս բերել երթևեկելի գոտուց՝ օգտագործելով ճոպաններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ո. Աղաջանյանն աշխատում է Սևանի հարկային տեսչությունում՝ որպես օպերլիազոր:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing