Լրահոս

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են Opel-ն ու շտապօգնության ավտոմեքենան. վերջինս կողաշրջվել է. Ford-ի վարորդը, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

 

878c379645297fcbe402021d44eabd3d

shamshyan.com — Հունիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհ և Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 633 OP 61 համարանիշի և Opel Zafira մակնիշի 33 05 GV համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford Transit-ը, որը պատկանում է Վանաձորի բժշկական կենտրոնին, կողաշրջվել է, ինչի հետևանքով Ford-ի վարորդն ու ուղևորներ` բժիշկն ու բժշկուհին, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտլրագրողին ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Է. Շարմազանովն ու Է. Սուսլիյանը: Վթարի մաիսն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` շտապօգնության ավտոմեքենան կանչով մեկնում էր հասցե: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը, 2 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը, որից հետո քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել շտապօգնության ավտոմեքենան, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

3442eba08a0ae458874a1f3def707ee9

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am