Լրահոս

Խոշոր պարտություն. ինչ անել եւ ով է մեղավոր

 

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական տուրում Պոդորիցայում 1:4 հաշվով խոշոր պարտություն կրեց Մոնտենեգրոյի հավաքականից: Հայաստանի հավաքականը փաստորեն դուրս մնաց աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարից, կրելով ընտրական մրցաշարի չորորդ պարտությունը:
Երկրպագուների մեծ մասը հիասթափված են: Գուցե ոչ այնքան պարտությունից, որքան խաղից, խաղի որակից: Մոնտենեգրոյում Հայաստանի հավաքականը պարզապես չէր պայքարում, չէր երեւում հաղթանակի ցանկություն: Անգամ թիմի առաջատար Հենրիկ Մխիթարյանը չէր առանձնանում:

Բայց, ողբերգություն չկա: Կա հետեւության եւ եզրակացության, դասերի կարիք: Ինչ անել եւ ով է մեղավոր հարցերը թե տեղին են, թե նաեւ հռետորական: Առաջին հայացքից կան ֆուտբոլի համար կոնկրետ պատասխանատուներ, ֆեդերացիայի նախագահից մինչեւ հավաքականի մարզիչ եւ խաղացողներ: Մյուս կողմից, ֆուտբոլը համալիր, համակարգային լուծումների կարիք ունի, իսկ այստեղ թե պատասխանատուների շրջանակն է մեծանում, թե փոխվում է հարցադրումների բովանդակությունը եւ ինչ անել ու ով է մեղավոր հարցերը դառնում են անբավարար, մակերեսային:
Իհարկե խնդիր է, երբ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կարող է որոշել, որ այս կամ այն խաղացողը չպետք է խաղա հավաքականում, քանի որ իրեն դուր չի եկել նրա պահվածքը: Իսկ մարզչին ոչ ոք ոչինչ չի էլ հարցնում: Բայց, մեղմ ասած չափազանցություն կլինի ասել, որ այդ խաղացողի ներկայությունը սկզբունքային փոփոխություն էր բերելու հավաքականի խաղում:

Հավաքականի ներկայիս սերունդը արդեն այսպես ասած մրցուղու վրա է մոտ հինգ տարի: Այն այդքան էլ երիտասարդ սերունդ չէ: Միեւնույն ժամանակ, աներկբա , որ անկախ մարզիչներից, այդ սերունդը իր ասելիքը ասեց, այսպես ասած «կրակեց» 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Դրանից հետո հետընթաց նկատելի է, անգամ հաջորդ իսկ ընտրական մրցաշարից: Հավաքականը ունի համալրման, նոր հոսքի կարիք: Հինգ արում դա տեղի չի ունեցել, ի եղել որակյալ ներհոսք, եղել է միայն արտերկրում ազգությամբ հայերի գրեթե ինքնանպատակ փնտրտուք: Իսկ «լավագույն» մրցաշարից հետո հավաքականից գործնականում մեկ-երկու խաղացող է ընդգրկվել քիչ թե շատ հեղինակավոր ակումբում, մնացյալը հանգրվանել են կամ ռուսական, կամ ղազախական, կամ իրանական, կամ արաբական ցածրակարգ թիմերում:

Հայաստանի ակումբային ֆուտոլի ասին խոսելը թերեւս ավելորդ է:
Այդ պայմաններում հաջողությունը դառնում է հույս, բարեբախտություն, հանգամանքների բարեհաջող ընթացք, ոչ թե օրինաչափ արդյունք:

Հայաստանի ֆուտբլային կյանքում չկա նաեւ փորձագիտական լուրջ բանավեճ, քննարկումներ: Ընդ որում ակնհայտ է, որ այստեղ խոսքը միայն մարզական փորձագետների մասին չէ, այլ նաեւ տնտեսագետների, մենեջերների, անգամ կրիզիս-մենեջերների: սկ գլխավոր հարցը՝ Հայաստանն ուզու՞մ է ունենալ զարգացող եւ մրցունակ ֆուտբոլ, թե ոչ, պետք է պատասխան ստանա պետական իշխանության, կառավարության մակարդակով:

Հնարավոր է կրկին մարզիչ փոխել, դնել ֆեդերացիայի նախագահի փոփոխության խնդիր: Այդ ամենը կլինեն ինքնանպատակ, ինքնամխիթարանքի անհույս փորձ, եթե առանցային պատասխանը չի ստանում հարցը, թե ֆուտբոլի զարգացման ինչ հայեցակարգ ունի պետությունը:

Իսկ դրա համար պետք է, որպեսզի պետությունն ընդհանրապես ունենա պետական զարգացման հայեցակարգ, որպեսզի պարզ լինի, թե որ տեղում է ֆուտբոլը, ընդհանրապես տեղ ունի, թե ոչ:

Ներկայիս պետական որակների եւ իշխանության բնույթի պայմաններում ֆուտբոլն ընդամենը ներիշխանական քվոտա է, դրանից բխող հետեւանքով:

lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing