Խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ Երևան–Արմավիր ճանապարհին, բախվել են Nissan-ն ու 06-ը, կա զոհ

1

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Nissan Altima մակնիշի 22 ՍՏ 454 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 ՍF 820 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ում խոշոր հրդեհ է բռնկվել և կրակն այնքան ուժեղ է, որ տեսանելի է մոտ 500 մետրից:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են Nissan-ում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Էջմիածնի քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը:

***
24.10.2017
09:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Nissan Altima-ն վարել է Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Վասիլ Հարությունյանը, իսկ «Վազ 2106»-ը՝ Հայթաղ գյուղի բնակիչ, 57-ամյա Վարուժան Նիկողոսյանը, ով, ըստ տեղեկությունների, դրսում իր մեքենայի մոտ կանգնած է եղել, երբ Վ. Հարությունյանը Nissan-ով բախվել է նրան և ավտոմեքենային։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Վ. Հարությունյանն աշխատում է «Տարոն Ավիա» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկական մասի տնօրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache