Խոշոր վթար Երեւան-Սեւան ճանապարհին. մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին եւ գլորվել ձորը

37

Կոտայքի մարզում խոշոր պատահար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 13-ին ժամը 20։00-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 21 XA 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել այն եւ շուրջ 150 մետր գահավիժել ձորը։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ձորը գահավիժելիս հսկայական եղեւնին կոտրվել է, եւ երջանիկ պատահականությամբ վարորդը ողջ է մնացել։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache