Լրահոս

ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբը Հայաստանում է ստեղծվել.ԱՄՆ ԿՀՎ փաստաթղթեր

 

arm148481006367

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 13 միլիոն էջ փաստաթուղթ: Արխիվը բաղկացած է 800,000 փաստաթղթից: Նախկինում այդ փաստաթղթերը հասանելի են եղել միայն Մերիլենդի ազգային արխիվում:

Գաղտնազերծված փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Հայաստանի մասին: Ըստ 1950 թվականի հունվարի 18-ի փաստաթղթի՝ Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում:Փաստաթղթում նշված է, որ Խորհրդային Միությունում ատոմային ռումբ ստեղծելու վերահսկողությունը դրվել էր գաղտնի ոստիկանության ղեկավար Լավրենտի Բերիայի վրա, ում Ստալինը գործողությունների լիարժեք ազատություն էր տվել:

Պոլիտբյուրոն որոշել էր ատոմային զենք ստեղծել՝ օգտագործելով գերի վերցված գերմանացի գիտնականներին և ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված գաղտնի տեղեկությունները: Խորհրդային մասնագետները նշել էին, որ անհրաժեշտ է հզոր հիդրոէլեկտրակայաններ ունենալ արտադրական գործընթացը կազմակերպելու համար: Ուրալում և Սիբիրում կառուցված ատոմային քաղաքները չէին բավարարում այդ պահանջին, այդ պատճառով Բերիայի ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: Սևանա լիճ 28 վտակ էր թափվում և ընդամենը մեկ գետ դուրս գալիս: Զանգու գետը (Հրազդան), ինչպես նշված է փաստաթղթում, իդեալական էր ՀԷԿ-երի կառուցման համար: Զանգուի համակարգն սկսել է կառուցվել 1932 թվականին, իսկ 1947-ին 10 ՀԷԿ կար գետի վրա՝ ընդհանուր 2 միլիոն կիլովատտ հզորությամբ:Փաստաթղթում նշված է, որ 1950 թվականի դրությամբ Արագած լեռան, Գոկչա (Սևանա) լճի և Քանաիռի (Քանաքեռ) բարձրավանդակի միջև ընկած տարածքը՝ գետի երկարությամբ, գաղտնի գոտի է: Ատոմային ռումբի ստեղծման գործարանը կառուցվել է 6 քարանձավներում: Այն կառուցել են պատերազմի գերմանացի գերիները և խորհրդային ստրկական աշխատուժը՝ համաձայն գերմանացի մասնագետների պլանի: Գործարանի հաստոցների մի մասը պատվիրվել է տեղական գործարաններում, մյուս մասն էլ Գերմանիայից է ներմուծվել: Շինարարությունն սկսվել է 1947 թվականին:

1948 թվականի հունվարին Գերմանիայի Սաքսոնիա շրջանից և Չեխոսլովակիայից սկսվել է ուրանի տեղափոխությունը: Էլեկտրականությունն ստացվում էր Ձորագեսի և Երևանի ՀԷԿ-երից և նոր կառուցված 10 ՀԷԿ-երից: Այդ պատճառով Հայաստանի մյուս բոլոր գործարանները պետք է նվազագույն էլեկտրաէներգիա օգտագործեին:Ատոմային կայանի տեխնիկական և գիտական տնօրենն էր ոմն Առաքելյան, ով Միկոյանի մերձավոր անձանցից էր և վայելում էր Ստալինի վստահությունը:Առաջին խորհրդային ատոմային ռումբը կառուցվել է Հայաստանում 1949 թվականի փետրվարին, իսկ առաջին պայթյուն իրականացվել է Արեւելյան Ուրալում 1949 թվականի հուլիսի 10-ին: Ամերիկյան և բրիտանական հետախուզությունները պայթյունի մասին առաջին տեղեկություններն ստացել են նույն թվականի սեպտեմբերին:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/146270

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing