Լրահոս

ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ-ՓԼՈՒԶՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ. ԿԱ 1 ԶՈՀ, 1 ՎԻՐԱՎՈՐ. ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԱԻ ՆԱԽԱՐԱՐԸ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ, ՄԱՐԶԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ ՈՒ ՔՆՆՉԱԿԱՆԻ ՊԵՏԸ

 

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր պայթյուն-փլուզում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհի վրա գտնվող թթվածնի (кислород) բալոնների արտադրամասում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լայերտ Գրիգորյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Կարապետ Մանուկյանի գլխավորությամբ։

Շարունակությունն՝ այստեղ



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara