Լրահոս

Yandex Taxi-ն հուլիսի 1-ից կլինի Երևանում՝ 100 դրամ մինիմալով

 

13428035_635321896633757_1171081808224419126_n-800x500_c

ittrend.am — Yandex Taxi-ն, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել, Երևանում կգործի արդեն հուլիսի 1-ից։ Այս մասին Բարքեմփ 2016-ին ասաց Yandex Taxi-ի մարքետինգի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն։

Yandex Taxi-ն կառանձնանա շուկայում նրանով, որ կառաջարկի 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար (+100` յուրաքանչյուր հաջորդ կիլոմետրը)։ Ծառայության գործարկումից հետո մեկ տարվա ընթացքում վարորդներից կոմիսիոն վճարներ չի գանձի ընկերությունը։

Շուլեյկոն առայժմ չասաց, թե որ տաքսոպարկի հետ է աշխատելու Yandex-ը: Ընկերությունը Ռուսաստանում աշխատում է արդեն 100 հազար վարորդների հետ, որից 50 հազարը՝ Մոսկվայում են։

ittrend.am-ի հետ զրույցում Շուլեյկոն ասաց, որ սեպտեմբերի 1-ից Yandex Taxi-ից օգտվողները կկարողանան վճարում անել նաև առցանց ՝ վճարման քարտերի միջոցով։ Անդրադառնալով Բարքեմփին՝ նա նշեց, որ շատ ուրախալի է հայ երիտասարդության ակտիվությունը։ «Մոսկվայում ևս կազմակերպվում են Բարքեմփներ, սակայն ռուս երիտասարդները, համեմատած հայերի հետ, այսքան ակտիվորեն չեն մասնակցում»,֊ասաց նա։

ittrend.am-ի հարցազրույցը Яндекс.Такси-ի PR նախագծերի ղեկավար Էլինա Ստավիսկայայի հետ կարդացեք այստեղ։

 

Կարդացեք նաև՝

Թող մուտք գործեն շուկա, կտեսնենք՝ ինչ կանեն. ggTaxi-ն Yandex Taxi-ին դեռ մրցակից չի համարում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...