Լրահոս

Եղանակը ֆանտաստիկ է, ինչո՞ւ եք ագրեսիվ. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

 

98214

armtimes.com — «Ես կարծեմ բոլոր իմ 7 կետերով բացատրել եմ չէ՞ եւ այնտեղնշված է նաեւ ձեր հարցի պատասխանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ պարտադի՞ր էր ձեր թիմով անդամակցեիք ՀՀԿ-ին:

ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ վարչապետը մեկնաբանելով ՀՀԿ-ին մեկ օրում 7 հազար քաղաքացու կողմից անդամակցելու դիմումների վերաբերյալ հարցը՝ ասաց, որ չգիտի թե ինչպես մեկնաբանի այդ փաստը: «Օգտվելով առիթից ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել, որ իրենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն եւ ուզում են մասնակցել այս գործընթացին»,- ասաց Կարեն Կարապետյանն ու շտապեց համագումարին:

Հարցին՝ Մոսկվայից եկել է երկար ժամանակո՞վ այստեղ պաշտոն զբաղեցնելու, նա պատասխանեց. «Եթե ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ և այստեղ մեծացել»:

Անդրադառնալով բանանի ներկրման մենաշնորհի հետ կապված հարցին, նա ասաց, որ չի կարծում, թե պետք է իմանա յուրաքանյչուր ներկրողի: Armtimes.com-ի դիտարկմանը, որ խոշոր ներկրողը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, նա արձագանքեց. «Շատ լավ»: Կարեն Կարապետյանը չիմանալով, թե ով է վերջերս բանան ներկրել, վստահեցնում է՝ էլ ոչ մեկ չի խոչընդոտելու:

«Կարո՞ղ եք դուք մի քիչ այլ մշակույթ ձևավորել: Ասուլիս կտամ, կհայտարարեմ, լայն ասուլիս կտամ: Ինչո՞ւ է ձեր մեջ առավոտվանից այդպիսի ագրեսիա, կարո՞ղ եք բացատրել, եղանակը ֆանտաստիկ: Թույլ կտա՞ք ես իմ գործընկերների հետ շփվեմ»,- եզրափակեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing