Լրահոս

Եղբայրը դանակի մի քանի հարվածներ է հասցրել եղբորը

 

Փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր-Մարաշի վարչական շրջանի 1-ին նրբանցքի 76 տանը եղբայրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ, ոստիկանության կապիտան Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ֆոլոլրագրողը հայտնում է, մինչ ոստիկանների ժամանումը, նշված հասցեից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել նշված հասցեի բնակիչ, 38-ամյա Արսեն Ավետիսյանին, ով ստացել է սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր՝ մարմնի տարբեր մասերում:

Մինչ բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի գլխավորությամբ, ոստիկանության Կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների հետ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են 41-ամյա Արտակ Ավետիսյանին, ով կասկածվում է եղբորը՝ Ա. Ավետիսյանին, դանակի մի քանի հարվածներ հասցնելու մեջ:

Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, իսկ նշված տանը հայտնաբերվել են արնանման հետքեր: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հայտնաբերված դանակի վրա կան արնանման հետքեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing