Եկատերինա Վարնավան եւ Մաքսիմ Մարինինը «Սառցե դարաշրջան» շոուի ժամանակ պարել են «Արի իմ սոխակ» երգի ներքո՝ ցուցադրելով անմոռուկը

 


style.news.am — Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Սառցե դարաշրջան» շոուն: Մրցույթի հինգերերոդ փուլի ժամանակ Եկատերինա Վարնավա եւ Մաքսիմ Մարինին զույգը (մարզիչ՝ Իլյա Ավերբուխ) պարեցին «Արի իմ սոխակ» հայտնի հայկական երգի ներքո:

Սա, անխոս, զույգի լավագույն ելույթն էլ ողջ շոուի ընթացքում: Ավելին, շոուի ավարտին արտիստները ծածկվեցին «սավանով», որի վրա պատկերված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը:




Ի ուրախություն Ավերբուխի՝ զույգը հավաքեց 11.96 միավոր: Ժյուրիի անդամ Թիմուր Ռոդրիգեսը նշեց, որ նման թեմա վերցնելը մեծ պատասխանատվություն է:

«Մեծ պատասխանատվություն է Հայոց ցեղասպանության թեմայով պար բեմադրելը, քանի որ ոտքերդ սկսում են դողալ եւ դու մոռանում ես բոլոր էլեմենտների մասին: Միայն մտածում ես, թե ինչպես պետք է ճիշտ ներկայացնես այդ թեման: Դուք արել եք ամենակարեւորը. այդ նրբությունները հասել են մեր սրտերին»,-նշել է նա:

Խոսելով թեմայի ընտրության մասին՝ Մաքսիմ Մարինինը նշել է.

«Այս պատմությունն ունի շատ մութ կողմեր եւ մենք ցանկանում էինք ասել, որ մարդիկ չպետք է մոռանան այս փաստը, որն ընդունված չէ աշխարհի մի շարք երկրների կողմից: Մեր ելույթը նվիրված էր այդ անմեղ զոհերի հիշատակին»:

«Ես էմոցիոնալ առումով կորցրել էի ինձ սառույցի վրա: Դեռ երբեք նման զգացողություններ չէի ապրել»,-նշել է Եկատերինան:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author