LifeStyle Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր

Ելակի օգտակար և վնասակար հատկությունները

 

Ելակն իր մեջ պարունակում է և օգտակար, և վնասակար հատկություններ: Ինչպե՞ս վայելել այն և առողջ մնալ:

Ելակի 85% ջուր է

Եվ դա ուղղակի ջուր չէ, այլ մաքրված: Հենց դա է հարստացնում օրգանիզմը բազում օգտակար նյութերով: Սակայն այս հատապտուղն ունի այլ բաղադրիչներ նույնպես: Ելակի 7% կազմում են հասարակ շաքարներ: Էներգիայի հիմանական աղբյուրը ածխաջրերն են: Դրանք որոշում են հատապտղի կալորեականությունը (մոտավորապես 30 կկալ 100 գր-ում): Հասած և քաղցր պտուղները ավելի շատ օգտակար ածխաջրեր են պարունակում:

Վիտամիններ

Թվում է, բոլորն են դրա մասին ասում, սակայն ելակը ոչ թե ուղղակի վիտամիններ է պարունակում, այն ուղղակի հագեցած է դրանցով: Դրանցից շատերը հեշտ են յուրացվում, իսկ վիտամիններ А և Е-ն թաքնվում են սերմերի մեջ:

Որպեսզի այդ վիտամինները ամբողջությամբ յուրացվեն, պետք է լավ ծամել պինդ սերմերը: Գոյություն ունի նաև բացասական կողմ՝ սերմերը պարունակում են նաև օրգանական թթուներ, որոնք սիրում են հալեցնել կալցիումը:

Օրգանական թթուներ

Ամենանկատելի օրգանական թթուն ելակի մեջ շավելային թթուն է: Միանալով կալցիումի հետ, այն ստեղծում է կալցիումի օքսալատ: Մարդիկ, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում հաճախ հոդերում ցավ են զգում և շատ ելակ են ուտում: Նրանք, ովքեր տառապում են օստեոխոնդրոզից կամ արտրոզոցից, դիմում են բժիշկներին հենց այս հատապտղի սեզոնի ժամանակ:

Որքան ուտել այն

Իմանալով նշված փաստերի մասին, շատերը որոշում են չուտել այս հատապտուղը: Սակայն այդպես չի կարելի: Ուղղակի պետք է հետևել մի քանի խորհուրդների․

— Օգտագործելուց առաջ պետք է միշտ շատ լավ լվանալ ելակը: Այն հասունանում է հողի վրա, այդ պատճառով վրան կարող են կուտակվել ոչ այդքան օգտակար նյութեր:

— Մի օգտագործեք այն թթվասերի կամ շաքարավազի հետ: Ավելի լավ է կեֆիրով, անարատ կաթով, յոգուրտով:

— Օրգանիզմը վիտամին В և С-ի օրական նորմայով լրացնելու համար հարկավոր է ուտել 200-300 գր ելակից ոչ ավելի: Եթե ձեր մոտ վիտամին С-ի ավելցուկ է, ապա այն կուտակվում է լյարդում:

— Ելակը հիանալի մթերք է նրանց համար, ովքեր ցանկանում են նիհարել՝ շնորհիվ դրա ցածր կալորեականության:

— Ելակը կարելի է պահել նաև ոչ միայն սեզոնին այն վայելելու համար, սակայն ոչ թե մուրաբաների կամ կոմպոտների տեսքով, այլ սառեցված:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

ladynews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing