«Ելք»-ը այսօր խորհրդարանում հանդիպելու է ՌԴ պատվիրակության հետ. Փաշինյանը կմասնակցի. news.am
yelaket.am — Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն այսօր՝ ապրիլի 29-ին խորհրդարանում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության հետ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով, նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաեւ «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
