«ԵԼՔ»-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

1

hraparak.am — Երեւանի քաղաքապետարանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ « Սիրելի հայրենակիցներ,

Երևան քաղաքը Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության լոկոմոտիվն է, ինչը նշանակում է, որ օր առաջ Երևան քաղաքի իշխանությունը ևս պետք է փոխվի։

Հիմք ընդունելով վերոգրյալը Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով ավագանին կնշանակի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը և ավագանու խմբակցությունը կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache