«Ելքի» պատգամավորության թեկնածուն ցույցերի է մասնակցել, նրա տունը թալանել են

65

aravot.am — Ժողովրդական շարժման սկզբից Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը միացել է շարժմանը, մասնակցել Երեւանում կայացած ցույցերին: Այդ ընթացքում անհայտ անձը կամ անձինք Նոյեմբերյան քաղաքի նրա բնակարանից գողություն են կատարել:

Պատճառված վնասը կազմում է 5 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»):

Հայկանուշ Բեգլարյանը ազատամարտի տարիներին որպես բուժքույր աշխատելով Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, հաճախ է օգնության հասել սահմանագոտում վիրավորներին: Նա ներկայումս զբաղվում է բիզնեսով:

2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նա «Ելք» դաշինքից Տավուշի մարզն ընդգրկող ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache