Без рубрики

ԵՄ երկրները մտադիր են նոր պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ` Հալեպի ռմբակոծությունների պատճառով

 

[ad_1]

Միանգամից մի քանի եվրոպական երկրի իշխանություններ դիտարկում են Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը:

Ինչպես փոխանցում է DW.com-ը` վկայակոչելով ամերիկյան հեղինակավոր ԶԼՄ-ները, քաղաքական ռեժիմի հավելյալ պատժամիջոցների սահմանման հիմնական պատճառներն են Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, մասնավորապես` ռմբակոծությունները Հալեպում:

Խոսքն, առաջին հերթին, 12 ռուսների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին է, սակայն դեռևս պարզ չէ, թե ում դրանք կվերաբերեն: Financial Times-ը մասնավորեցնում է, որ պատժամիջոցների նախատեսվում է ենթարկել ՌԴ բանակի մի շարք բարձրաստիճան սպաների կամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի մարդկանց:

Նոր պատժամիջոցները նախաձեռնողներն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան: Որպեսզի որոշումը ուժի մեջ մտնի, այն պետք է ընդունվի Եվրամիության բոլոր անդամների կողմից:

 

  

 

[ad_2]
Մանրամասն այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am