Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի 8 վաղ ախտանշաններ, որոնք պետք չէ անտեսել
Յուրաքանչյուր տարի ավելի քան 50.000 ամերիկացիներ ախտորոշվում են , որպես ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդներ։
Ենթաստամոքսային գեղձը մարսողական համակարգի մի գեղձ է, որն արտադրում է ֆերմենտներ, որոնք օգնում են մարսել սնունդը:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը մի հիվանդություն է, երբ չարորակ բջիջները զարգանում են այդ անդամի հյուսվածքների մեջ։
Կարևոր է, որ բոլորն իմանան այս մահացու հիվանդության վաղ ախտանիշների մասին։ Ինչպես և արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, ամենավաղ ախտանշանները հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ:
Որպես հետևանք, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ախտորոշվում է շատ ուշ։
Վաղ ախտանշանները հաճախ դրսևորվում են ձեր մարսողական համակարգում։
Այստեղ նշված են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ նշանները։
Եթե դուք նկատեք սրանցից որևէ մեկը, ապա անմիջապես խորհրդակցեք բժիշկի հետ։
Ախտանիշ 1: Անսպասելիորեն ախտորոշվել է շաքարախտ
Շաքարախտը մի հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը չի արտադրում բավարար ինսուլին և դադարեցնում է կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ։
Դա մի տարածված հիվանդություն է, որը դրսևորվում է տարբեր ձևերով, բայց մեծահասակի մոտ հանկարծակի ախտորոշումը, որպես կանոն կարող է նշան լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նախնական փուլի։
Քանի որ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունը կարող է առաջացնել ինսուլինի խնդիր, դուք պետք է բացառեք ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, եթե դուք հանկարծ ախտորոշվել եք շաքարախտի հիվանդությամբ։
Ախտանիշ 2․ Ձեռքերի և ոտքերի քոր
Նույնիսկ ենթաստամոքսային գեղձի մի փոքր ուռուցքը կարող է արգելափակել լեղածորանը։ Եթե այդ ծորանը արգելափակված է, լեղին սկսում է կուտակվել մարմնի մեջ։
Երբ արյան մեջ չափազանց մեծ է լեղին, այն սկսում է ստեղծել միացումներ, որոնցը անջատել շատ բարդ է։
Այս միացությունները կուտակվում են ձեռքերում ու ոտքերում, և դրա պատճառով ձեր ափերն ու ոտքերի տակն անընդհատ քոր են գակիս։
Ախտանիշ 3: Աչքերի դեղնություն
Լեղիի կուտակումը ծորանի մեջ կոչվում է նաև դեղնախտ։ Վառ դեղին պիգմենտը կարող է առաջանալ աչքի սպիտակ մասում։
Սա ևս մեկ ապացույց է, որ ենթաստամոքսային գեղձում կարող է ուռուցք առաջանալ ։
Ախտանիշ 4: Ստամոքսի տնքող ցավ
Որովայնային ցավը մի տարածված ընդհանուր ախտանիշ է, որն ունի շատ տարբեր պատճառներ:
Ենթաստամոքսային գեղձի ցավը նման է «կրծող» ցավի, որը մի քիչ նման է քաղցի զգացումի ժամանակ ունեցած ցավերին։
Մարդիկ, ովքեր տառապում էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից, ասում էին, որ ցավը հեռանում էր, երբ թեքվում էին առաջ։
Ախտանիշ 5: Տարօրինակ կղանք
Կղանքը կարող է տրամադրել ամենավաղ տեղեկատվությունն այս խնդրի մասին։
Եթե լեղին չի արտադրվում պատշաճ կերպով, կղանքը չի լինի նորմալ դարչնագույն։
Փոխարենը, նա կլինի գունատ և կավի նման, և սա պատճառ է բժշկին դիմելու համար:
Ախտանիշ 6: Հանկարծակի քաշի կորուստ
Քաշի կորուստը ողջունելի է, եթե դուք փորձում եք նիհարել մարզասրահում, բայց դա շատ տագնապալի նշան է, եթե դուք չեք անում նիհարելու համար ոչինչ:
Ենթաստամոքսային գեղձի ուռուցքի զարգացումը կարող է թույլ չտալ սննդի մանրակրկիտ մարսողությունը։
Դա նշանակում է, որ ճարպը, շաքարը, և այլ անհրաժեշտ նյութերը չեն ներծծվում ձեր օրգանիզմի մեջ։
Ախտանիշ 7: Անհետանում է սիրած ուտեստների նմատմամբ ձեր փափագը։
Եթե դուք միշտ ձգտել եք ուտել շոկոլադ կամ պանիր, իսկ հիմա հանկարծ անհետացել է այդ ցանկությունը, ապա արժե ուշադրություն դարձնել այդ հանգամանքին։
Եթե ձեր ենթաստամոքսային գեղձը դադարում է արտադրել մարսողական ֆերմենտներ, դա կարող է ազդել ձեր ախորժակի վրա։
Ի լրումն սրտխառնոցի, դուք կարող եք հայտնաբերել, որ որոշ ուտելիքներ, որոնք դուք սիրում էիք առաջ, կարծես թե այլևս համեղ չեն։
Ախտանիշ թիվ 8: Ախորժակի կորուստ.
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է հանգեցնել ախորժակի իսպառ կորուստին:
Դուք կզգաք քաղց, բայց կհայտնաբերեք, որ ամբողջությամբ կուշտ եք մեկ կամ երկու գդալ ուտելուց հետո։
Մարսողական ֆերմենտների բացակայությունը կարող է արգելափակել ամբողջ համակարգը և շփոթեցնել ձեր ստամոքսը։
Եթե դուք նկատել եք այս ախտանիշներից որևէ մեկը, ինչքան հնարավոր է արագ խորհրդակցեք բժշկի հետ: Բոլոր այս վաղ նախազգուշացման նշանները կօգնեն ճիշտ ախտորոշմանը։
Մի մոռացեք կիսվել այս կարևոր տեղեկությամբ ձեր մտերիմների հետ
