Լրահոս

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է և այն չպետք է քաղաքականացվի. Վիգեն Սարգսյան

 

Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը միշտ էլ ցավալի է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին։

«Միշտ մտածում ես, թե ինչեր կարող էր այդ մարդը անել, եթե շարունակեր ապրել, բայց անկախ նրանից, թե ինչքան ցավալի է դա, «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի», — ասաց նախարարը՝ այսօր քարոզարշավի ընթացքում պատասխանելով երկրապահներից մեկի հարցին՝ թե ինչու է շահարկվում «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության վայրի հարցը։

Վիգեն Սարգսյանը նշեց, թե պաշտպանության նախարարությունում կա հստակ կարգ այդ հարցի վերաբերյալ։

«Երբ դիմումներ ենք ստանում «Եռաբլուրի» հետ կապված, պետք է հստակ ցուցադրվի մարտական ուղին, մասնակցությունը ռազմական գործողություններին, միջնորդությունն այն ջոկատից, որի կազմում այս կամ այն անձը մասնակցել է։ Եվ եթե այդ ամենը չլինի, մենք երբևէ նման որոշում չենք կայացրել որևէ մեկի համար։ Ինչքան բարձր հանրային հնչեղություն ունի այս կամ այն իրավիճակը, «Եռաբլուրն» ունի հստակ զինվորական պանթեոնի ուղղություն», — ընդգծեց Վ.Սարգսյանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

aysor.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara