Եռակի սպանություն Արմավիրում. զոհերի թվում է քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը

0

Հայտնի են դարձել աղմկոտ հանցագործության մանրամասները, որից զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ տեղացի գործարար Անդրեյ Սարայանը, հայտնում է «Վեստի»–ն։

Նոյեմբերի 26-ի գիշերը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի «Աստորիա» ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կնոջ պատճառով ծագած վեճը վերածվել էր հրաձգության, որին մասնակցել էր 4 մարդ։ Նրանցից երեքը զոհվել են, իսկ չորրորդը դիմել էր փախուստի։ ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի Քննչական վարչությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով։

Հրաձգությանը մասնակցել է «Վիտյազ» անվտանգության գործակալության պետ Սերգեյ Բորովոյը, Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը, տեղացի գործարար, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը եւ նրա ընկերը՝ Մուխթար Մալսյուգենովը։

Ռեստորանի  տնօրեն Օլեգ Չեբոտարեւը հայտնել է, որ ներկաներն անգամ չեն հասցրել հասկանալ, թե ինչից է սկսվել հրաձգությունը։

«Երկու հարբած, իրականության զգացումը կորցրած մարդիկ սկսեցին կրակել իրար վրա։ Դրան ի պատասխան՝ նրանցից մեկի ընկերը կրակ է բացել եւ սպանել հարձակվողին եւ մեկ այլ մարդու։ Մենք չգիտենք, թե դրա պատճառն ինչ է։ Նորմալ նստած էին։ Ոչ մի աղմուկ չէին  հանում»,– հավելել է Չեբոտարեւը։

Հրաձգությունից հետո Մուխթար Մալսյուգենովը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Նրան փնտրում են։ Արմավիրում գործի է դրվել «Ազդանշան» համակարգը։

https://www.youtube.com/watch?v=1Fls4DWD9Sc




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache