Լրահոս

Եռակողմ հանդիպում. ինչը ստիպեց Երևանին համաձայնվել

 

Հայաստանի ԱԳՆ տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը  ղարաբաղյան հիմնախնդրի՝  կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը դեռևս 2017 թվականի հունվարին Մոսկվա կատարած այցից հետո խոսեց եռակողմ հանդիպման մասին: Բաքվում նա հայտարարեց, որ Մոսկվան ունի այդպիսի եռակողմ հանդիպում կազմակերպելու մտադրություն:

Բաքուն պատրաստ էր դրան, սակայն Երևանը մերժեց: Մոսկվան իր վրա չվերցրեց եռակողմ հանդիպման նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե  հանդիպում կլինի, եթե կողմերը ցանկանան, բայց կողմին պարտադրել հանդիպում՝ չի կարող:

Թե ինչն է բերել ապրիլի 28-ին Երևանի և Բաքվի հանդիպման անհրաժեշտությանը՝ պարզ կլինի մոտ օրերս:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armversion.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara