Լրահոս

Երանոսյան Լյովայի եղբայրը կրկին «նռնակ նետեց» Հանրապետական կուսակցության ուղղությամբ

 

Մամուլն արդեն քանի օր է անդրադառնում է օրերս Արմավիրի մարզում ՕՐՕ դաշինքի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին, կրակոցին եւ այդ ամենի կենտրոնական ֆիգուրանտ Լեռնիկ Երանոսյանին` ՀՀ Փոխոստիկանապետ Երանոսյան Լոյվայի եղբորը:

Հասարակությունը վերջինիս հիշում է թերեւս անցյալ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ վերջինիս գրեթե հոգեխախտի եռանդով էր պայթուցիկներ կիրառում ընդդեմ լրագրողների եւ անզեն հասարակության:

Միաժամանակ նաեւ հասարակությունը կհիշի այդ դեպքերից հետո ՀՀԿ ԳՄ կանչված եւ ըստ մամուլի հրապարակումների` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից “ականջների ձգման” ենթարկված Երանոսյան Լյովայի փախուստը լրագրողներից Մելիք Ադամյան 2 շենքի մոտից:Եվ ահա հերթական անգամ ամենայն հավանականությամբ Երանոսյան Լյովան ստիպված է լինելու «թուքումուր» ուտել նախագահից՝ եղբոր պատճառով, քանի որ նախընտրական շրջանում այն էլ քարոզչության ժամանակ նման գործողությունը, այն է վիճաբանությունը, ծեծկռտուքը եւ հրազենային կրակոցի արձակումը կարող է լուրջ ստվեր նետել ամեն գնով «լավ ընտրություններ» գովերգող իշխանությունների գործողությունները:

Արդեն իսկ ՕՐՕ դաշինքի գրասենյակ է այցելել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Իրավապահներն էլ հաստատել են կրակոցի առկայությունը: Ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Ավանում հայտարարել է որ նման միջադեպերին վերաբերվում է շատ վատ եւ կոչ է արել զսպվածություն եւ հանդուրժողականություն ցուցաբերել: Իսկ ահա Լյովա Երանոսյանն էլ հայտարարել է լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, թե եղբորից տեղեկություն չունի, բացակայում է հանրապետությունից, սակայն դեպքից տեղյակ է: Ըստ էության փոխաբերական իմաստով ասած` Լեռնիկ Երանոսյանն հերթական անգամ «նռնակ նետեց» Հանրապետական կուսակցության ուղղությամբ եւ վարկաբեկեց իշխանություններին: Ինչ արձագանք կտա սրան Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, երեւի կիմանանք Մոսկվա այցելությունից հետո:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing