Երբ բացահայտվեց շարժմանը «գցելու» գործողությունը, զարմանքը անցավ

1

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

Պարոն Ենոքյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Կարո՞ղ եք ասել, որ գործընթացը մտել է փակուղի՞։

Կա ճգնաժամ, որը պայմանավորված է շարժման մեջ անհետևողականությամբ, շարժման մեթոդաբանության վայրիվերումներով։ Հռչակելով հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը ստիպված վերադարձավ սահմանադրականության դաշտ, իրադարձություններին իրավական ձևակերպումներ տալու համար։ Մինչդեռ անգամ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն էր նրան զգուշացրել, որ իրենք խորհրդարանում ունեն ընդամենը 7%։ Եթե գնում ես խորհրդարան, ապա ստիպված ես ենթարկվել այդ 7%-ի տրամաբանությանը։ Հենց այս պատճառով էլ Կարեն Կարապետյանը փորձում է «գցել» հեղափոխությանը։Նման «գցոցին» հանրապետականների հայտնի բիզնես մեթոդաբանությունն է, նրանք պրոֆեսիոնալներ են, այստեղ նրանց դեմ անհնար է պայքարելը։ Նիկոլ Փաշինյանին բերելով իրենց մասնագիտական դաշտ, նրանք անկասկած կհաղթեն։Սակայն մի քանի օր առաջ հարթակից արդեն իսկ ներկայացվել է իրավիճակը հաղթահարելու գործիքը, դա այսպես կոչված հեղափոխական կոմիտեներն են։ Իհարկե, դրանք սահմանադրական մարմիններ չեն, բայց հեղափոխությունը պարտավոր չէ հաշվի նստել սահմանադրության հետ, մանավանդ որ մեր երկրում սահմանադրությունը ունի պինգվինի թևերի կարգավիճակ՝ կա, բայց չի աշխատում։

Շարժումը չունի արտաքին քաղաքական օրակարգ:

Հայաստանում քաղաքական զարգացման ձգտումը չի կարող խուսափել արտաքին քաղաքական օրակարգից, դա հասկանում է Արևմուտքը, և շատ ավելի լավ է հասկանում Մոսկվան։ Կարծում եմ, որ Շարժումը նույնպես հստակ գիտակցում է դա։ Իսկ արտաքին քաղաքական գերակայություններ չհռչակելը ունի մարտավարական նշանակություն՝ որպեսզի իրենց դեմ չհանեն արտաքին ուժերին։Միաժամանակ, անկախ շարժման այդ «շուստրիությունից», Մոսկվան չի կարող բացասական վերաբերմունք չունենալ մեր հեղափոխության նկատմամբ նախևառաջ այն պատճառով, որ այն իշխանությունից հեռացնում է իր դրածոներին։ Մոսկվայի չեզոք վերաբերմունքը այս օրերին, մեր զարմանքն էր հարուցում, բայց երբ բացահայտվեց «գցման» գործողությունը և բացահայտվեց այդ գործում տաշիրյան ծագմամբ ռուսահայ օլիգարխների, ուրեմնև՝ Կրեմլի դերը, զարմանքը անցավ։ Կարծում եմ, որ ժողովրդից իշխանությունը գողանալու գաղտնիքի բացահայտումից հետո Կրեմլի կտրուկ հակազդեցությունը սպասել չի տա, Շարժմանը հրելով դեպի Արևմուտքի դաշտ։Ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։ Կարեն Կարապետյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին  իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Ո՞ր տարբերակն է ամենառացիոնալը։Այս տարբերակը բացարձակ անհեթեթ է, ոչ մի տեղ չտանող, իրավիճակին ոչ համարժեք։ Նիկոլ Փաշինյանը պետք է չհանձնի իր հիմնական լեգիտիմությունը՝ Հրապարակը, և բոլոր պահանջները ներկայացնի հենց այդ դիրքերից։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache