Երբ ինձ խփեցին, ստիպված մտա ՀՀԿ. Ինչից է վախենում Վարդան Ղուկասյան

162

lragir.am — ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր նյարդայնացավ լրագրողների հարցից, թե արդյոք չի վախենում, որ ապօրինի հարստացման դեմ պայքարի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունն իրեն էլ կստուգի:

«Իմ հարստությունը, ինչ որ դուք ներկայացնում եք, շինծու հարստության մասին է խոսքը, որ դուք լավ գիտեք, ձեր տերերը: Անհամեմատելի խոսքերի մասին է խոսքը: Չեմ էլ ուզում քննարկել, հետո գյումրեցի ժողովուրդն այպիսի բնավորություն ունի, որ երբ որ տեսնի ապօրինի հարստացած մեկը կա, իր սենյակում նստած էդքան ձայն չի կարող հավաքել»,- ասաց Ղուկասյանը:

Նա դիմեց լրագրողներին՝ միլիարդները թողել եք, ընկել եք ինչերի հետևից:

Նա նշեց, որ ինքը ՀՀԿ-ին անվերապահ չի ծառայել, ժամանակին էլ կուսակցական նշանն իր հագուստին փակցնելու փոխարեն խաչ է փակցրել:

«Ինձ ասում էին՝ դուք վերին արտի ցորե՞նն եք, պարոն Ղուկասյան: Ես ասում էի՝ խաչը թող պահապան լինի բոլորիս: Եվ ես ստիպված 2007 թվականին, երբ որ խփվեցի, հենց այդ տարին, պետք էր քաղաքական ինչ-որ հենարան ունենայի, մտել եմ կուսակցութուն՝ չուզենալով: Հիմա դուք ինձ դարձրել եք մոլի հանրապետական, հա՞: Էս դուք ում մասին եք խոսում, դուք մոռացել եք էն սատանեքին, որոնց ճակատներին,   ջաններին էլ տեղ չի մնացել, տարբեր կուսակցություններ են փոխել, ինձ եք ասում, հա՞: Ես մաքուր եմ, պարզ եմ, շիտակ եմ, ամոթ է»,- նշեց նա:

Ղուկասյանն ասաց, որ վախենալու մի բան ունի: «Որ ահեղ դատաստանի առաջ կանգնեմ: Ամենաշատը մենք ենք պատժվել, ես ոչ մեկի հովանավորության տակ չեմ եղել, որ մի հատ հանցագործություն կատարեմ, մեկին էլ արջի ծառայություն մատուցեմ, դրա համար իմ արածները պարտակեն», նշեց նա:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache