Երբ կորցնում ես մայրիկիդ, կորցնում ես հոգուդ մի մասնիկը

147

Եթե ​​կորցրել ես մայրիկիդ, գիտես, թե որքան ցավոտ է դա: Չնայած ժամանակի հետ մի փոքր մեղմանում է այդ ցավը, սակայն բացակայության զգացումը չի հեռանում:

Մայրերը աշխարհի ամենահզոր մարդիկ են: Նրանք հոգ են տանում մեր մասին, ինչպես ոչ ոք չի անի, և միշտ օգնության են հասնում՝ անկախ նրանից, թե ինչ է պատահում: Նույնիսկ եթե մենք հիմարություններ ենք անում, նրանք մնում են մոտ և օգնում են մեզ հաղթահարել բոլոր դժվարությունները:

Մայրիկի սերը որդու կամ դստեր նկատմամբ ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել։ Այն պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նա մահանում է: Մայրը առաջին մարդն է, ում հետ դու շփվում ես այս աշխարհում, սկզբում նրա մեջ, հետո նաև նրա հետ: Նա ձեր պաշտպանությունն է, ձեր աջակիցը և ամենա նվիրված անձնավորությունը:

Մայրությունը՝ դա աշխատանք է ամբողջ կյանքում:
Մայրը քանի անգամ է լուռ լաց եղել, անհանգստացել մեզ համար: Մեր առողջության, մեր դասերի, ընտանեկան խնդիրների պատճառով: Քանի անգամ է նա աղոթել, որ ազատվի մեզ դժվարություններից: Նույնիսկ երբ մենք մեծանում և բախվում ենք խնդիրների, մայրը շարունակում է անհանգստանալ մեզ համար:

Մայրիկը սիրում է մեզ ամբողջ սրտով, փոխարենը ոչինչ չպահանջելով:

Մայրիկի մահը շատ դժվար է:
Սիրելի, սիրելի, ամենամոտ մարդու `մայր կորցնելը սարսափելի վիշտ է: Նման կորստից հետո կարող է տարիներ տևել հոգեկան վերքերը բուժելու համար:

Կարիք չկա սպասել, որ ամեն ինչ դառնա նախկինի նման: Անփոխարինելի կորստի փորձը փոխում է մեզ, մեզ ավելի հասուն է դարձնում: Այն մարդկանց, որոնց հետ դուք փորձում եք խոսել մայրիկի մասին, հեռանում են խոսակցությունից, քանի որ չգիտեն ինչպես վարվել, նրանք չգիտեն, թե ինչ ասեն ձեզ սփոփելու համար: Չնայած նման իրավիճակում մխիթարական խոսքեր չեն կարող լինել:

Այդ ժամանակ ձեզ պարզապես պետք է լսել, աջակցել, պարզապես մնալ այդ պահին ձեր կողքին: Եվ մարդիկ վախենում են, որ իրենց անհարմար խոսքերով կարող են ձեր ապրումները ավելի ծանրացնեն:

Մայրն ամենաքիչն էր ուզում ձեզ վիշտ պարգևել իր հեռանալվ: Մտածեք, թե նա ինչ կասեր ձեզ, եթե նա կարողանար տեսնել ձեր տառապանքը:
Հիշեք, թե ինչ էր մայրիկըը սիրում և ինչ էր ուզում անել ձեզ հետ միասին: Հաշվեք որ նա ձեզ հանձնարարություն է տվել, որպեսզի այն կատարեք «երկուսիդ տեղը»:

Սիրելի մարդիկ հեռանում են, բայց նրանց սերը մնում է մեզ հետ: Եվ հաճախ հեռանալուց հետո նրանց հետ հոգևոր և հուզական կապն ավելի է ուժեղանում: Մտածեք ոչ թե «ինչ ափսոս է որ նրանք հեռացան», այլ «ինչ երջանկություն է, որ նրանք եղել են»:

Բայց գլխավորը մայրիկին գնահատել, քանի նա դեռ կենդանի է: Մի սպասեք, որ նա մահանա:

Զանգահարեք նրան, պատմեք նրան ձեր սիրո մասին, օգնեք նրան: Դուք երբեք չեք ունենա այնպիսի մարդ, ով ձեզ ավելի շատ կսիրի, քան մայրիկը:


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները

Adnow
loading...