LifeStyle Առողջություն

Երբ օրգանիզմն ունի օգնության կարիք. 15 կարևոր ազդանշան, որոնքց հարկավոր է ուշադրություն դարձնել

 

 

f57d3eba015b6c_57d3eba015bb0

med.tert.am -Մարդկային օրգանիզմը յուրահատուկ համակարգ է, որում միևնույն ժամանակ տեղի են ունենում բազում գործընթացներ։ Ցանկացած խանգարման դեպքում մարդիկ նկատում են որևէ տարօրինակություն, որին հազվադեպ են ուշադրություն դարձնում։ Սակայն խնդիրն ամենասկզբում լուծելը շատ ավելի ճիշտ է և հեշտ, քան հետագայում բարդությունների դեմ պայքարելը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 ազդանշան, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։

 

Մաշկի չորություն

 

Մաշկի չորությունը կարող է լինել վիտամին Е-ի պակասի հետևանքով, ուստի հարկավոր է սննդակարգը հարստացնել ճարպոտ ձկնատեսակներով, բուսայուղով և ընկուզեղենով։

 

Եղունգների ու մազերի փխրություն

 

Այս ախտանշանները խոսում են В խմբի վիտամինների և կալցիումի պակասի մասին. անհրաժեշտ է օգտագործել այս տարրերով հարուստ սննդամթերք։

 

Լնդերի արյունահոսություն

 

Օրգանիզմն ունի վիտամին С-ի կարիք, որը մեծ քանակությամբ պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի ու բանջարեղենի մեջ։

 

Քնի խանգարումներ ու դյուրագրգիռություն

 

Այս ախտանշաններն ի հայտ են գալիս մագնեզիումի և կալիումի պակասի արդյունքում։ Անհրաժեշտ է ուտել ավելի շատ ծիրանաչիր, սալորաչիր և ճակնդեղ։

 

Գիշերային ջղաձգումներ

 

Այս ջղաձգումներ կարող են լինեկ կալցիումի և մագնեզիումի պակասի հետևանքով։

 

Արմունկների մաշկի «փշաքաղվածությունը»

 

Սա A և C վիտամինների պակասի ամենացայտուն նշաններից է։ Հարկավոր է ուտել հնարավորինս շատ նարնջագույն մրգեր ու բանջարեղեն (գազար, դդում, լոլիկ, ծիրան և այլն)։

 

Աղի սնունդ ուտելու ցանկությունը

 

Այս ախտանշանն ի հայտ է գալիս, երբ օրգանիզմում սրվում են բորբոքային գործընթացները (առաջին հերթին միզասեռական համակարգում) կամ վարակ է հայտնվում։

 

Քաղցր սնունդ ուտելու ցանկությունը

 

Հնարավոր է լինի նյարդային հյուծվածության ու էներգիայի պակասի արդյունքում։ Այս դեպքում օրգանիզմին անհրաժեշտ է գլյուկոզա։ Կարելի է ուտել մեղր կամ դառը շոկոլադ՝ աղեստամոքսային համակարգի խնդիրների առաջացումը կանխելու համար։

 

Անալի սնունդ ուտելու ցանկությունը

 

Հնարավոր է, որ սա գաստրիտի և լյարդի խնդիրների ախտանշան է։ Անալի սնունդը կարող է ազատել սպազմից և հանգստացնել ստամոքսը։

 

Սնունդը թվում է անալի

 

Սա կարող է լինել դեպրեսիայի նշան։

 

Արևածղկի սերմեր ուտելու ցանկություն

 

Օրգանիզմն ունի հակաօքսիդանտների կարիք։

 

Թթու սնունդ ուտելու ցանկությունը

 

Օրգանիզմին հարկավոր է խթանել լյարդի և լեղապարկի աշխատանքը։ Անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել կիտրոն ու լորամիրգ (клюква)։

 

Դառը սնունդ ուտելու ցանկությունը

 

Սա աղեստամոքսային համկարգի հետ կապված խնդիրների նշան է։ Անհրաժեշտ է նրբորեն մաքրել օրգանիզմը։

 

Կծու սնունդ ուտելու ցանկությունը

 

Կծու սնունդը խթանում է մարսողությունը, սակայն այն պետք է ուտել չափավոր և ոչ սոված փորին։

 

Ծովամթերք ուտելու ցանկություն

 

Ամենայն հավանականությամբ՝ խնդիրը օրգանիզմում յոդի պակասի մեջ է։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...