Լրահոս

Երբ ռումբերն ընկնեն Երեւանի վրա, հայերը կհիշեն սեփական ՀՕՊ-ը

 

pvo_rossiya-e1465221465548

mitk.am -Զարմանալի է, թե Ազգային ժողովում որքան օպերատիվ, արագ ու առանց քննարկելու են ընդունվում որոշումներ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ:

Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվեց ինտեգրվել Եվրամիության հետ եւ շատ շուտով հասկացավ, թե ինչ հանցագործություն է կատարվել: Մեկ շնչով որոշում ընդունվեց եվրասիական մարգինալ բլոկ Հայաստանի մուտքի վերաբերյալ, ինչը Հայաստանին հասցրեց սնանկացման ու ամոթալի գոյության: Կառավարությունում չի մնացել քիչ թե շատ ողջախոհ մարդ, ով այդ որոշումը հիմարություն չհամարեր:

Վերջերս պարզվեց, որ Հայաստանը նվաստանալով խնդրել է իրեն մատակարարել վաղուց վճարված զենքը, բայց պարզվեց նաեւ այլ բան՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի գոյության համար բավական վտանգավոր սուբյեկտ է:

Ռուսաստանը՝ Հայաստանի առաջատար «գործընկերը», Ադրբեջանի գործընկերն է եւ թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք ձեռք բերի այլ պետություններից:

Հիմա ռուսների հետ ստորագրեցին ՀՕՊ պայմանագիրը: Այդպիսով ռուսները կրկնեցին Բալթյան շրջանում կատարած հնարքը, որտեղ հավաքագրվել է Բելոռուսը, այն իմաստով, որ ահռելի տարածությունը դարձել է ենթակա գոտի:

Հայաստանն այդպիսով դարձավ ռուսների պատանդը եւ ՆԱՏՕ-ի հակառակորդը: Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կարող է Հայաստանի ինքնիշխանության մասին հավերժ պնդել ինչ ասես: Հայկական ինքնիշխանության կապակցությամբ նա ավելի լավ կաներ աչքի անցկացներ իր ծառայողական թերթիկը:

Բայց, այսպես թե այնպես, հայերը կհիշեն սեփական Հակաօդային պաշտպանության մասին, երբ ռումբերը կսկսեն չգիտես ինչու ընկնել Երեւանի վրա: Իսկ դրանք անպայման կընկնեն մեր քաղաքների վրա: Եվ այդժամ հայերը պատճառներ կգտնեն արդարացնելու ռուսներին՝ ոչ թե հայկական ղեկավարությանը, այլ հենց ռուսներին: «Ռուսաստանը միշտ ճիշտ է»:

Հայկական ղեկավարությունը, բնակչության լուռ համաձայնությամբ, երկիրը դատապարտեց լիակատար խոցելիության եւ դրեց օրինականացված վասալության վիճակում:

Ինչու է հենց այսպես տեղի ունենում: Դա արդեն չի կարող ըմբռնել ՆԱՏՕ-ի ոչ մի փորձառու սպա, եւ Դաշինքի շտաբ-բնակարանում արդեն մի քանի տարի Հայաստանն ընկալվում է որպես պետություն, որը չի հասկանում, թե ինչ կցանկանար պաշտպանության ու ինքնիշխանության պլանում: Հայաստանից ոչինչ չեն սպասում, բացի Ռուսաստանի շահերին ստրկանալուց:

ՆԱՏՕ-ում Հայաստանն ինքնիշխան պետություն չի համարվում, եւ այնտեղ սպասում են, որ ինչ որ պահի այն այլեւս ներկայացված չի լինելու Դաշինքի շտաբ-բնակարանում:

Հայկական ղեկավարությունն անհավանական շփոթվածությամբ սպասում է ՆԱՏՕ-ի նոր վեհաժողովին, չհասկանալով, թե ինչ մակարդակով այցելեն ՆԱՏՕ-ի հավաքին: Երկրի նախագահի այցը սկանդալային կլինի ռուսների համար, եւ ընդհանրապես կորցնում է որեւէ իմաստ ՆԱՏՕ-ի համար:

Ըստ ամենայնի, այնտեղ կուղարկեն ռուսական ռեզիդենդի, ԱԳ նախարար Նալբանդյանին: Ավելի լավ կլիներ ուղարկեին ավելի ցածրաստիճան պաշտոնյայի ՊՆ-ից: Հայ մայորը Վարշավայում էլ է մայոր:

Հայերն ընտրություն ունեին, եւ բավական մեծ դիապազոնով: Սակայն հայերն իրենք իրենց մտցրին փակուղի, եւ քաղաքական տարբեր ուղղությունների ու նույնիսկ գաղափարախոսությունների կիրառման պայմաններում ոչ ոք չկարողացավ երկիրը դուրս բերել այս խրոնիկ իրավիճակից:

Հայերը թերուս ժողովուրդ են եւ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դուրս գալ այս վիճակից: Հիմա պետք է համաձայնվել, որ ընտրություն այլեւս չի լինելու: Գուցե միայն ավելի վատը նրանից, ինչ սպասվում էր:

Պաշտպանական խնդիրների մասով ոչ մի հույս չկա, բացի Ռուսաստանի առաջարկածից, իսկ Ռուսասատանն առաջարկում է միայն զոհվել եւս մեկ պատերազմում: Հայերը, ռուսների կարծիքով, իրավունք չունեն պատերազմել եւ հաղթել, դա ռուսական շահերի հանդեպ հղի է սպառնալիքով: Այդ մասին պետք էր Հռոմի պապին ասել, սակայն դա էլ է արգելված: Կմեղադրեն պրոզելիտիզմի մեջ:

Հայաստանի պես երկրների համար ՆԱՏՕ-ում մշակել են նոր ծրագիր՝ «Գործընթացի պլանավորում եւ փոփոխություն», ինչը կարող է էականորեն փոխել վերաբերմունքն այդ երկրների նկատմամբ: Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը:

Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն կընդունի այդ ծրագիրը, եւ կա երկրորդ հարցը՝ Հայաստանը կվավերացնի՞ այդ որոշումը: Ինչի՞ համար է պետք այդ որոշումը, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ՀՕՊ պայմանագիր է ստորագրել: Պաշտպանական քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» այս ի՞նչ հիմար ընկալում է:

Ի՞նչ է նշանակում երկու հակառակորդների հետ համագործակցությունը: Ռուսաստանն ավելի է թշնամանում ՆԱՏՕ-ի հետ: Դրանում ոչ ոք չի կասկածում:

Հարց է ծագում, թե ինչու պետք է ՆԱՏՕ-ն Հայաստանը դիտարկի որպես իր եվրատլանտյան գործընկեր: Ռուսաստանը նախ Հայաստանին լքել է պաշտպանական ծանր վիճակում, իսկ հետո դարձրել է ՆԱՏՕ-ի հակառակորդ:

Անհնար է մնալ երկու հակառակորդի ընկերոջ կարգավիճակում, երբ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը ձգտում են ոչնչացնել միմյանց: Հարեւանությամբ ՆԱՏՕ-ի հին անդամ Թուրքիան է, որի գործողությունները երկար տարիներ զսպում է դաշինքը: Ինչու՞ պետք է ՆԱՏՕ-ն շարունակի իրականացնել այդ գործառույթը:

ՆԱՏՕ-ում այդ հարցն արդեն լուծված է, եւ Թուրքիային այլեւս ոչ մի արգելք չի մնում հաշիվներ ներկայացնելու Հայաստանին:

Կովկասյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հնարավորության մասին անհրաժեշտ կլինի խոսել, իսկ առայժմ մնում է սպասել, թե թուրքերն ու ռուսները որքան շուտ կպայմանավորվեն այդ մասին:

Իսկ ինչու՞ ոչ, Հայաստանում ռուսական գործակալներից ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել դա: Ի դեպ, ի՞նչը կարող է Ռուսաստանի հետ Հայաստանի «կապի» կարեւոր գործոն լինել: Իհարկե, դա ավելի պարզ կլինի, երբ ռումբերն սկսեն Երեւանի վրա ընկնել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing