Լրահոս

Երբ տականքը խժռում է հերոսին.

 

Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզարշավի տեսանյութը, որտեղ ապրիլյան պատերազմի հերոսի մայրն արտասվելով շնորհակալություն է հայտնում ԴԱՀԿ նախկին պետ գեներալ- մայորին տեսնելու բան չէ:

Թվում էր մի տարի առաջ առաջին գծում զոհված տղաները մի նոր սկիզբ դրեցին  բոլորիս համար, իրենց արաքով և ազատ ապրելու համար թափված մաքուր արյամբ սահմանեցին ապրելու մի  չափանիշ, որտեղ գինն ու արժեքը, հերոսությունն ու գնահատանքը մանրադրամով չի չափվում: Անցյալ տարի ապրիլի առաջին օրերին մենք ապրեցինք մի ուրիշ հոգեվիճակ և, թվում էր՝ հասկացանք, որ սահմանին հերոսացած  տղաները մեզ նորից ու նորից վերադարձնում են արժանապտվություն, որովհետև իրենք  կանգնեցին մինչև վերջ՝ անփամփուշտ հրացանով, անբենզին տանկի մեջ, բահով ու քարով, որ սահմանից այս կողմ գտնվողները, որ առաջին հերթին իրենց մայրերը, քույրերը, հայրերեն ու հարազատները գլուխները բարձր ապրեն: Որևէ մեկը հերոսի մորը դատելու և գնահատելու իրավունք չունի, որովհետև ոչ ոք չի կարող պատեկերացնել, թե ինչ է զգում մայրը, որը որդի է կորցրել և շիրմի հողն էլ դեռ նստած չէ:

Ինչի՞ համար է հերոսի մայրը շնորհակալություն հայտնում, որ իր զինվոր տղան զոհվե՞լ է սահմանին: Անցյալ տարի, երբ տղաները առաջին գծում հակառակորդի դեմ էին պատերազմում, Միհրան Պողոսյանը  «պատերազմ» էր մղում պանամական օֆշորում սեփական  բանկային հաշիվների անվտանգության համար: Այդ պատերազմում Միհրանը հաղթեց՝ գործը փակվեց: Ապրիլյան պատերազմի օրերին մի իրական  պատմություն կար, որին անդրադառնալու առիթ չի եղել: Դեպքը կատարվել է  Շիրակում. բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ներկա գտնվելով զոհված տղաներից մեկի հուղարկաորությանը՝ ցավակցել է հարազատներին: Հերոսի հորաքույրը չի դիամացել և հենց դիակի մոտ պոռթկացել է պաշտոնյաի դեմքին. «Դուք մեզ մի ցավակցեք, ավելի լավ է Դուք ձեր տղաներին ուղարկեք սահման, մենք կգանք ձեզ ցավակցելու»:

Միհրան Պողոսյանը  սահման չի գնացել, բայց կարող էր գոնե շնորհակալություն հայտնել հայրենիքի համար որդի տված մորը. չէ՞ որ Բագրատ Ալեքսայանն ու մյուս տղաները, առաջին գիծը պահելով, պահել են նաև Միհրան Պողոսյանի բիզնեսների և օֆշորներում  պահ տված միլիոնների անվտանգությունը: Իրական ողբերգությունը կայանում է նրանում, որ Միհրան Պողոսյանը չունի այդ գիտակցումը, նրա մտքով չի էլ անցնում, որ առաջին հերթին ինքն ու իր նմանները պիտի շնորհակալ լիենեն զոհված բոլոր տղաներին, որովհետև իրենց՝ ժամանակին  չվճարած հարկերի, Հայաստանից գողացված  փողերի, ամենաբարձր մակարդակով իրենց շնորհված մենաշնորհների շատ ուղղակի հետևանքը սահմանին  զոհված տղաներն են:

Միհրան Պողոսյանը ոչ միայն չի հասկանում, այլ  նույնիսկ կարծում է, թե հերոսն ինքն է, որ կենցաղային հարցերում օգնել է հերոսի ընտանիքին: Գոնե հերոսի մորը իր վշտի  հետ հանգիստ թողելու գիտակցումը չկա: Իսկ սա արդեն սրբապղծություն է և դրա դեմը չառնելը ինքնաոչնչացման սկիզբն է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing