Լրահոս

Երբ վարչապետը չի գնում Լֆիկ Սամոյի մոտ, Լֆիկ Սամոն պետք է գնա վարչապետի մոտ. «Հրապարակ»

 

Samvel_Akeksanyan_11-11-21

mitk.am-Մեր տեղեկություններով՝ մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը Պետեկամուտների կոմիտեն ստուգումներ Է արել Երևանի նախկին քաղաքապետին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում։

Եվ ստուգումների արդյունքում ինչ-որ խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի խախտումներ։ Ստուգումից օրեր անց Կարապետյանը վարչապետ Է նշանակվել, իսկ հինգշաբթի օրը, կառավարության նիստի ժամանակ, նա հանձնարարեց փոքր և միջին ձեռնարկություններում ստուգումներ անցկացնել միայն ծայրահեղ դեպքերում, բացառել մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարքագիծը, ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը, զբաղվել միայն ռիսկային ընկերություններով։ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանին նա ասել Էր. «Դուք պետք Է կատարեք՝ առանց բիզնեսի համար խոչընդոտ ստեղծելու»։

Ի դեպ, այդ հայտարարությունը հարկային մարմիններում ընդունել են որպես մեսիջ, ուղղված խոշոր տնտեսվարողներին՝ անձամբ վարչապետին ներկայանալու։ «Երբ ուզում ես, որ հարկատուն գա մոտդ, նրա մոտ մարդ ես ուղարկում, որ ինքն անձամբ ներկայանա, դե հո ի՞նքը չի գնա Սամվել Ալեքսանյանի մոտ, Սամվել Ալեքսանյանը պետք Է գա իր մոտ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...