Կարեն Կարապետյանը ազատվում է ՀՀԿ-ից և ուզում է նոր կուսակցություն ստեղծել. «Ժամանակ»

58

1in.am -«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի թիմը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծմանը, որին կանդամակցեն բացառապես նրան անձնական հավատարմության երդում տվածները, այդ թվում և ՀՀԿ-ից:

 Կարապետյանը սա անում է որպես պահեստային քայլ, որպեսզի եթե չհաջողվի խուսափել արտահերթ խորհրդարանական ընտրություններից, ինքը դրանց մասնակցի սեփական դեմքով և սեփական մաքուր կուսակցությունով:

Կարապետյանը կարծում է, որ ՀՀԿ-ն վարկաբեկում և խանգարում է իրեն, և դրանից պետք է հնարավորինս շուտ ազատվել»:

 

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache