Լրահոս

Երեւանում ապստամբություն է սկսվել. Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը (տեսանյութ)

 

666

nyut.am – ՀՀ մայրաքաղաքում ապստամբություն է սկսվել: Ազատամարտիկների միավորումը գրավել է Էրեբունու ոստիկանության գումարտակը և պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին:
Հիմնադիր խորհրդարանի անդամները հորդորում են ժողովրդին դուրս գալ փողոց եւ տեր կանգնել հայրենիքին:
««Սասնա Ծռեր» խմբավորումը, որի կազմում են Արցախյան ազատամարտի լեգենդար հերոսներ Ապարանցի Պավլիկը` Պավլիկ Մանուկյանը, Միայնակ Գայլը` Արայիկ Խանդոյանը, Արցախյան պատերազմի հայտնի հրետանավոր Մխիթար Ավետիսյանը և Ժիրայր Սեֆիլյանի մարտական մյուս ընկերները, ինչպես նաև մերօրյա հայկազուն երիտասարդները. սկսել է ապստամբություն Երևանում:
Էրեբունու հատուկ նշանակության զորամասը գրավված է նրանց կողմից: Անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը: Դուրս գանք փողոց, փակեք փողոցները մարզերում:

Ով այս պահին Երևանում է, թող շարժվի դեպի Էրեբունի քաղմաս, քաղաքացիները այնտեղ են հավաքվում: Այնտեղ կան ոստիկանական զորքեր, զինված ուժերի ստորաբաժանումներ և զրահատեխնիկա: Քաղաքացիների ներկայությունը և քանակը կապահովի այնտեղ եղած անձնվեր հայորդիների անվտանգությունը: ԶԼՄ-ներին ևս խնդրում ենք մոտենալ այնտեղ:
Սա այն պահն է, որին շատերս էինք սպասում մեր գիտակցության մեջ, այն այլևս իրականություն է, և ուրեմն դեպի հաղթանակ»,- գրված է «Մենք ենք տերը մեր երկրի» ֆեյսբուքյան էջում:

 

Տեսանյութը Արեգ Կյուրեղյանի ֆեյսբուքյան էջից


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am