Լրահոս

Երեւանում «Նիվայից» իջած տղամարդիկ ծեծելով սպանել են տաքսու վարորդին (Ֆոտո)

 

ee7c8415d6ae0f337db8393cfc7f8578

news.am-ը գրում է.  Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

Վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» ու տաքսու վարորդի միջեւ, որի հետեւանքով տաքսու վարորդը Երեւանի  «Արամյանց» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մաահցել է։  Մահացողը Երեւանի բնակիչ 48-ամյա Արսեն Խանամիրյանն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր եւ արյունոտ փայտե ձող:

NEWS.am-ին «Արամյանց» հիվանդանոցից տեղեկացրին, որ  48-ամյա վարորդը կտրած-ծակած վերքերով է հիվանդանոց տեղափոխվել, նրա կյանքը չի հաջողվել փրկել։ Նրան հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները։

Ըստ shamshyan.com-ի դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», եւ Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, Նիվայի վարորդն ու ուղեւորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing