LifeStyle Հարաբերություններ

Երեք առասպել կանացի օրգազմի մասին

 

Առասպել 1. Որպեսզի կանայք օրգազմ զգանպետք է ակտիվ ազդել նրա ծլիկի  վրա

Սա ամենեւին էլ առասպել չէ, չէ՞ որ կանանց մեծ մասը հենց ծլիկային օրգազմ է ապրում եւ գրգռվում է այդ «խորամանկ» օրգանի փաղաքշանքներից, որը չափազանց անմիջական վերաբերմունք չի հանդուրժում։ Այսինքն՝ այնպիսի վերաբերմունք, ասես համակարգչի մկնիկն են շարժում։ Տղամարդկանց նման քնքշանքի արդյունքում կինմ ամբողջովին կենտրոնոնում է «այնտեղ» զգացող անհարմարության վրա ու, բնականաբար, օրգազմ նրան այլեւս չի սպասվում։

Խորհուրդ. Նրբանկատորեն ասեք ձեր տղամարդուն, որ նա ավելի նուրբ գործի ու օրգազմն այդ դեպքում ավելի վառ կլինի։ Իդեալականն այն կլինի, եթե ցույց տաք, թե ինչ ուժով է պետք է ներգործել այդ «օրգանի» վրա։

Առասպել 2. Երկարատեւ հարաբերությունները «սպանում են» օրգազմը

Հակառակը։ Որպես կանոն՝ առաջին ժամադրություններն ուղեկցող հուզումները տանջում են կանանց. իսկ եթե նա նկատի իմ ցելյուլիտը, իմ ծալքերը, իմ ոչ «տոնական» սթրինգը, ոչ թարմ  «պեդիկյուրը» եւ այլն։ Այս տագնապներն այնքան են շեղում օրգազմից, որ կինը թեթեւացած շունչ է քաշում, երբ   զուգընկերն արդեն հասնում է օրգազմի ու հիմա կարող է գնալ ծխելու։

Առասպել 3. Օրգազմը երկարատեւ սեռական ակտից է կախված

Հասկանալի չէ, թե որտեղից է սկիզբ առնում առասպելն այն մասին, որ որքան երկար է տեւում սեռական ակտը, այդքան շատ բավականություն է ստանում կինը։ Թերեւս՝ ամենավտանգավոր առասպելն է, չէ՞ որ օրգազմի համար պատասխանատու զուգընկերը կձգտի ամեն կերպ ձգել այդ բավականությունը, որպեսզի իր սիրելիին «մուլտիօրգազմ» պատճառի, ինչից զուգընկերուհու մոտ արդեն սրտխառնոց կառաջանա, իսկ «այնտեղ»՝ կոշտուկներ։

Խորհուրդ. Նորից հնարավորինս նրբանկատորեն տղամարդուն բացատրեք, որ նա կարող է լիցքաթափվել ու երկարատեւ սեքս մարաթոն չկազմակերպել։ Ավելի լավ է ցույց տվեք, թե ինչպես կարող է ժամանակն օգտակար օգտագործել՝ լրացուցիչ քնքշանքներով։ Եվ միանգամից նրան հուշեք առաջին կետի մասին։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing