«Երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը. նրա զանգն անսպասելի էր ինձ համար». Իրինա Հարությունյան. «Հայկական ժամանակ»

181

Օրերս ՀԺ-ն հայտնել էր, որ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին թույլ չեն տալիս վերադառնալ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Լուրեր էին շրջանառվել, որ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը դերասանների մոտ հայտարարել էր, թե Ռիտա Սարգսյանը թույլ չէր տվել Իրինայի վերադարձը թատրոն:

ՀԺ-ում հրապարակումից հետո Ռիտա Սարգսյանը զանգահարել է Իրինա Հարությունյանին: Զրույցի մանրամասները դերասանուհին այսօր ներկայացրեց մեզ:

«Երեկվա ձեր հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել ու լայն քննարկման առիթ դարձել: Ինքս էլ տեսա բազմաթիվ կաշմառ մեկնաբանություններ, եւ գրեթե բոլորը քննադատում էին իմ վերադարձը խոչընդոտողներին՝ մասնավորապես Ռիտա Սարգսյանին: Եվ դրանից հետո, երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը: Ասեմ, որ նրա զանգն անսպասելի էր ինձ համար, որովհետեւ մինչ այդ մենք երբեւէ հեռախոսակապ չենք ունեցել»,-պատմեց դերասանուհին:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache