«Երևան սիթի»-ները շուտով կդատարկվեն. Խոշոր արտադրողները հրաժարվում են ապրանք մատակարարել. բոյկոտին կմիանա՞ն «Գրանդ քենդին» և «Մուլտի Գրուպը»

0

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցից օգտվողների թիվն այս ընթացքում կտրուկ նվազել է: Դատարակ դրամարկղերն ու պարապ մնացած աշխատակիցները վկայում են, որ բոյկոտն իրենն արել է:

 ArenaNews.am կայքի տեղեկություններով՝ մի շարք մասնավոր ընկերություններ իրենց աշխատակիցներին հրահանգ են իջեցրել կտրականապես հրաժարվել այս սուպերմարկետների ցանցերից օգտվելուց. օրինակ՝ «Իդեալ» խանութների ցանցի ղեկավարությունն իր աշխատակազմին այս մասին հստակ նախազգուշացրել է:

Սուպերմարկետների ցանցերի գործունեությունը լիարժեք կաթվածահար անելու ու նրանց առանց ապրանքի թողնելու համար, որոշ արտադրողներ անգամ խզել են ապրանք մատակարարելու իրենց պայմանագրերն այս տնտեսվարողների հետ: Ի մասնավորի՝ «Բարի Սամարացի» ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը ոչ միայն «Երևան սիթի», այլև «Սաս» սուպերմարկետների ցանցի հետ:

Մեր տեղեկություններով՝ բոյկոտող մատակարաներին են միացել «Яшкино» քաղցրավենիքներ ներկրող ընկերությունը՝ ընդհուպ սուպերմարկետներից հետ կանչելով արդեն մատակարարված արտադրանքը:

 Խոշոր արտադրողների հետ համագործակցության դադարեցման հարցին, սակայն, մինչ այս պահը չեն արձագանքել «Գրանդ քենդի» կամ օրինակ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից կառավարվող մի քանի տասնյակ ընկերություններ: Սա այն դեպքում, երբ օրերս երկու ընկերությունների ղեկավարներն էլ պաշտոնապես միացան ընդդիմությանը:

Հիշեցնենք, որ Վարդանյանների ընտանիքը երկրի խոշորագույն հարկատուներից, արտահանողներից ու գործատուներից մեկն է։ Նրանք «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Ավտո» ընկերությունների սեփականատերերն են) : Վերադառնալով՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնին հիշեցնենք նաև, որ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ժողովրդի անհնազանդությանն ու այս հարցով հանդիպում ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache