Լրահոս

Երևանի կենտրոնում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. ոստիկանության ծառայողը հիվանդանոցում մահացավ

 

372e1dd213f4023ddad187cc880c6b0c

Shamshyan.com – Այսօր` հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Խանջյան և Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Կարեն Սանթրոսյանի վարած BMW մակնիշի 34 TQ 085 համարանիշի և 30-ամյա Արմեն Թումանյանի վարած Mercedes C մակնիշի 34 AN 407 համարանիշի ավտոոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով` բախվել էլեկտրասյանն ու խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրին / սվետաֆոր/: Վթարի հետևանքով BMW-ի վարորդը, ում կողաշրջված ավտոմեքենայի միջից դուրս են բերել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ՊՊԾ-ի աշխատակիցները` քաղաքացիների և փրկարարների օգնությամբ` տեղափոխվել է թիվ 1 համալսարական հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Էգդար Հայրապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանն ու Էրեբունու ոստիկանապետ Գևորգ Հակոբյանը: Դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթեևոսյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քիչ առաջ ժամանեցին նաև Երևանի ոստիկանության պետ,, ոստիկանության գեներալ- մայոր Աշոտ Կարապետյանն ու ՀՀ ճանապարհային ոստիկանաության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Ժամանել է նաև «ԻՆԳՈ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը , ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ տեղախոփված վիրավորը, ով գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում` մահացավ: Գ Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդը ոստիկանութայն ծառայող էր:

Ամբողջական ֆոտոշարքն այստեղ



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am