Երևանի կենտրոնում քաղաքացին օդաճնշիչ ատրճանակով կրակել է աղջկա ուղղությամբ

0

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի և Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին գումարտակի ծառայողներին ապրիլի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում մոտեցել  է մի աղջիկ և հայտնել, որ կրակել են իր ուղղությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները Երևանի Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վլադիմիր Պ.-ին ու հրավիրել քաղաքացուհիներ Մ. Ղ.-ին և Մ. Պ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 16.45-ին Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում, ուսով դիտավորյալ հարվածելու պատճառով, Մ. Ղ.-ն վիրավորել է Վլադիմիր Պ.-ին, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` իր օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել քաղաքացուհիների ուղղությամբ, ինչի հետևանքով Մ. Ղ.-ն ստացել է մարմնական վնասվածք:

Վլադիմիր Պ.-ի մոտից հայտնաբերվել է ատրճանակը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache