Երևանի մի քանի փողոցներում որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

0
Վաղը Երևանի մի քանի փողոցներում որոշակի ժամերի կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

Հաշվի առնելով Երևանում կկայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արարողակարգային միջոցառումների ծավալը և կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ժամանումը Հայաստան՝ հոկտեմբերի 14-ին որոշակի ժամերի դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ փողոցներում․

Ժամը 8-ից — 10-ը և Ժամը 12-ից — 14-ը

• Հանրապետության հրապարակ «ՄԱՐԻՈԹ-ԱՐՄԵՆԻԱ» հյուրանոցային համալիրի մոտից Վազգեն Սարգսյան փողոցով դեպի Շահումյան հրապարակ։

Ժամը 13:30-ից — 17:30-ը
• Բաղրամյան պողոտա — Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա — Մոսկովյան փողոցի խաչմերուկ։

Ժամը 16:30-ից — 19-ը
• Կորյուն — Տերյան փողոցների խաչմերուկից մինչև Սարալանջի — Տերյան փողոցների հատման հատվածը։

Այս մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից:

 



Загрузка...