Լրահոս

Երևանում 15-ամյա դպրոցականը՝ BMW X5-ով վրաերթ-վթարի հեղինակ

 

3e03eab51dee52837c2a1191d417b400

shamshyan.com – Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-ավտովթարի փաստով։ Ժամը 19։40-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 15-ամյա Արթուր Բադալյանը իր վարած BMW X5 մակնիշի 88 TՏ 888 համարանիշի ավտոմեքենայով Մոլդովական փողոցի 15/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արսեն Ավետիսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Բադալյանը վրաերթից հետո BMW-ով բախվել է Դ. Մալյան փողոցի բնակիչ, 54-ամյա Սարգիս Գևորգյանին պատկանող, մայթեզրին կայանված Mercedes մակնիշի 34 QԼ 891 համարանիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Ա. Բադալյանը սովորում է Երևանի թիվ 87 ավագ դպրոցի 10-րդ դասարանում։ Քննիչ Գ. Հարությունյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am