Երևանում 23-ամյա տղան ընկել է 4-րդ հարկից. վիճակը ծանր է

0

2_6103

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել 1994 թվականին ծնված Հ.Ս.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի՝ Հ.Ս.-ն վայր է ընկել Երևանի Խորենացի փողոցի 15-րդ հասցեի 4-րդ հարկից:

Ոստիկանությունից հայտեցին, որ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալու, դեպքի առթիվ կատարվում է քննություն:

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Tert.am-ին հայտնեցին, որ Հ.Ս.-ի վիճակը ծանր է: Վերջինս ողնաշարի, գանգուղեղային միջին և ողնուղեղի վնասվածք է ստացել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache