Առանց կատեգորիա

Երևանում ամուսինը ինտերնետով հաճախորդներ է հրավիրել ու իր կնոջը հարկադրել է սեքսուալ ծառայություն մատուցել

 

preview.mp4_

1in.am-ը գրում է. Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ սկսվում է Վարդգես Պ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վարդգես Պ.-ն իր կնոջը՝ Մելանյային (անունը փոխված է) խոցելի վիճակի մեջ է դրել՝ վերջինիս ու այլ տղամարդու սեռական հարաբերության տեսաձայնագրությունը ինտերնետային կայքում ու կնոջ հարազատների շրջանում հրապարակելու սպառնալիքներ է տվել, ինչպես նաև պարբերաբար կնոջ նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ ծեծել է:

Այդ «մեթոդների» կիրառմամբ ամբաստանյալ Վարդգես Պ.-ն, առաջադրված մեղադրանքի համաձայն, շահագործման է ենթարկել իր կնոջը՝ հարկադրել է համացանցային կայքում տեղադրված հայտարարությունների միջոցով հրավիրված հաճախորդներին իր վարձակալած տանը որոշակի վճարի դիմաց մատուցել սեքսուալ ծառայություններ՝ մերսման ծառայությունների զուգորդմամբ «բավարարել հաճախորդների սեռական կրքերը»:

Գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաների շարքում կա նաև մատուցված մերսման ծառայությունների վերաբերյալ նոթատետր…

Վարդգես Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ինմասով և 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Վարդգես Պ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am