Լրահոս

Երևանում չեն պատկերացնում, թե ապրիլն ինչ ողբերգական հետք է թողել երկրի վրա

 

maxresdefault5-588x330

araratnews.am-ը գրում է. Երեկվանից Երեւանում եմ, եւ ինչքան հանդիպումներ եմ ունենում, այնքան համոզվում եմ, որ այստեղ չեն ընկալում իրավիճակի լրջությունը։ Չեն պատկերացնում, թե ապրիլն ինչ ողբերգական հետք է թողել երկրի վրա եւ որ, ցանկացած պահի այն կարող է շարունակություն ունենալ։ Եւ այնքան հասկանալի է թե նրանք ինչու են այդքան հեռու իրականությունից։ Քաղաքական ուժերին այսօր միայն մի բան է հետաքրքրում, ինչ անեն, որպեսզի հայտնվեն հաջորդ խորհրդարանում։

Վարչապետն ասում է մենք, նկատի ունի բյուջեն, փողի պակաս չունենք։ Իհարկե, դուք փողի պակաս չունեք, եւ չեք էլ ունենա, քանի որ սահմանի անվտանգության սարքավորումները դուք չեք գնել օրերի ընթացքում, այլ տարբեր անհատների նվիրատվությունների, խմբերի հանգանակությունների միջոցով են գնել, դուք դրանով չեք էլ զբաղվել։ Դրանով ստիպված Ղարաբաղի իշխանություններն են զբաղվել ու զբաղվում։ Քանի որ տարիներ շարունակ այն ինչ պետք է անեին Հայաստանի իշխանությունները զինվորի անվտանգության համար, չեն արել։ Եւ ձեզնից ոչ ոք, 10 տարի, 5 տարի, 2 տարի, 1 տարի առաջ, չի հարցրել ինչու սահմանում անընդհատ զինվոր է զոհվում, Ձեզ դա չի մտահոգել, որովհետեւ դուք այնտեղ հարազատ չեք ունեցել եւ չեք էլ ունենալու։

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing