Լրահոս

Երևանում սաղ օր իրար փռթում են, Էջմիածնում մի հատ փստցրել են, ոչինչ՝ վանքերը մեր հետ են. Սեյրան Սարոյան

 

hanrapetakany-bolori-n79211-1

replik.am-Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը անդրադարձավ նախօրեին Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպին: «Առաջին լրատվական»- ը ներկայացնում է հատված այդ զրույցից:

– Երեկվանից ծեծված թեկնածուԱրթուր Թումանյանիհարազատները պահանջում էին չեղարկել ընտրությունները,որովհետև գուցե նրա կյանքինվտանգ սպառնա:

– Կյանքին վտանգ չկա, երեկվանից նայում ենք, ոչ մի բան էլ չկա: Որ ասենք չեղյալ համարենք, ի՞նչ ա փոխվում:

– Մանրամասներին ծանոթացե՞լ եք, ի՞նչ է տեղի ունեցել:

-Չէ, ես չեմ ծանոթացել, հիմա այդ հարցով ոստիկանությունը, քննչական ծառայությունը զբաղվում է, քննությունը էթում ա, պարզաբանվելու ա սաղ, մեղավորներն էլ պատժվելու են: Մենք էլ ենք համաձայն, ես էլ, գեներալ Մանվել Գրիգորյանն էլ, ասում ենք, որ մեղավորը խիստ պիտի պատժվի:

Արթուր Թումանյանը ասել է, որ իրեն ծեծողների թվում Մանվել Գրիգորյանիորդիներն  են եղել:

– Լսի, էլ մարդ տփող չկար, գեներալի տղերքը պիտի էթային տփեի՞ն, էդքան անճար ե՞նք: Համակիրները կարող ա, բայց էնքան մուտիլովկեն մեծ ա, գեներալի տղերքը բան ու գործ չունեին… քաղաքապետ Կարենը պիտի էթար մարդ ծեծեր քուչեն, էլ բան ու գործ չունե՞ն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...