Լրահոս

Երևանում ծնված հնգյակի 4-րդ երեխան մահացել է

 

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգակից ողջ մնացած 4-րդ երեխան՝  երկու աղջիկներից մեկը՝ Աննան, մահացել է հուլիսի 26-ին։ Այս մասին տեղեկացանք  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Երեխան աղիների անանցելիության հետ կապված խնդիրներ ուներ։ Վիրահատությունից մի քանի օր անց նա մահացել է։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ հնգյակ՝ 4 աղջիկ եւ մեկ տղա է ծնվել մայիսի 3-ին, «Էրեբունի» ԲԿ-ում: Երեխաները խորը անհաս են ծնվել՝ հղիության 28-րդ շաբաթում: Ծնվելիս նրանք կշռել են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ:

Մայիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ հնգյակի երեխաներից մեկը՝ «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջիկը մահացել է. մահվան պատճառը ուղեղում արյան զեղումն էր:

Մայիսի 7-ի առավոտյան մահացել է երկրորդ երեխան՝ ամենափոքր քաշով ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» ԲԿ-ում: Տղան, որը նույնպես գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական վերակենդանացման բաժանմունքում,  մահացել է մայիսի 14-ին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://armlur.am/719530/

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing