Լրահոս

Երևանում «յաշիկի» վարորդը «մայթերով զվռնելուց» հետո բախվել է Volkswagen-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում։

Ժամը 15։10-ի սահմաններում Mercedes G 55 մակնիշի 38 GG 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Volkswagen մակնիշի 51 VD 005 համարանիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները։

Վթարի վայրում ականատեսներն ասում էին, որ մեղավորը եղել է «յաշիկի» վարորդը, ով մինչև Volkswagen-ին բախվելը, ավտոմեքենան վարել է մայթով, ինչից հետո էլ դուրս է եկել երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել Volkswagen-ին։

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական ֆոտոռեպորտաժն այստեղ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am