Երևանյան լճում հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի
Օգոստոսի 4-ին Երևանում առեղծվածային դեպք է տեղի ունեցել․ ժամը 18։20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի, 19-ամյա Գրետա Ղ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
