good-banner
Լրահոս

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու կարգը

 

index

Poqrikner.am Հոդված 21. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը:

2. Երեխայից հրաժարվելու դեպքում երեխայի ծնողները կորցնում են երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

Հոդված 22. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի որդեգրողը կամ երեխայի խնամակալը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) խնամակալության կամ որդեգրման մասին փաստաթղթի պատճենը.

ե) ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի եւ ծնողի կամ խնամակալի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է երեխայի ծննդյան օրվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

4. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏՀոդված 23. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքը

1. Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը` ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնողը), մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ընթացքում:

2. Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողներից մեկի կամ միակ ծնողի համար երեխայի ծննդյան պահից, որդեգրողի համար՝ որդեգրման, իսկ խնամակալի համար` խնամակալության որոշում կայացնելու պահից:

Հոդված 24. Երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգն ու չափը

1. Երեխայի խնամքի նպաստի համար ծնողը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին եւ ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը.

ա) դիմում.

բ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը.

գ) տեղեկանք բնակության վայրից.

դ) տեղեկանք աշխատավայրից իր` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին.

ե) ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

զ) երեխայի եւ ծնողի կամ խնամակալի կամ որդեգրողի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

2. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է իրավունքը ծագելու պահին հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է ոչ ուշ, քան իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամսվա ընթացքում:

3. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է դիմելուն հաջորդող ամսվա մեկից, եթե ծնողը դիմել է իրավունքը ծագելուց հետո՝ տասներկու ամիս անց:

4. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչեւ երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի խնամքի նպաստը նշանակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին:

6. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալու ժամանակահատվածում աշխատանքի ներկայանալուց կամ աշխատանքից ազատվելուց հետո` 15 օրվա ընթացքում, գործատուն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան տարածքային մարմին:

7. Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը եւ շարունակվում է երեխայի խնամքի նպաստի վճարումը հաջորդ տարի, եթե ծնողը մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը կրկին ներկայացնում է տեղեկանք բնակության վայրից եւ աշխատավայրից:

8. Նշանակված, սակայն երեխայի խնամքի չվճարված նպաստը ծնողին վճարվում է միանվագ` նպաստը չստանալու ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան դիմելուն նախորդած մեկ տարվա համար:

9. Նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում մինչեւ նրա մահը չստացած նպաստի գումարը վճարվում է սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված անձին, եթե նպաստը ստանալու համար նա դիմել է ոչ ուշ, քան նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

10. Երեխայի խնամքի նպաստի վճարումը դադարեցվում է՝

ա) երեխայի 2 տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

բ) երեխային բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու,

գ) ծնողի աշխատանքի վերադառնալու,

դ) ծնողի աշխատանքից ազատվելու,

ե) երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու,

զ) երեխայի մահվան դեպքերում` համապատասխան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

11. Երեխայի խնամքի նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և այն այժմ կազմում է 18.000 դրամ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara