LifeStyle Հետաքրքիր

Երեխային տված անունն ազդում է նրա հետագա ճակատագրի վրա

 

sb10065720ab_001_4x3

med.tert.am — ԱՄՆ-ի Շիպենսբերգի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ ծնվելիս երեխային տված անունն ազդում է նրա ճակատագրի վրա, հաղորդում է gogetnews.info կայքը:

 

Տարիներ շարունակ գիտնականներն ուսումնասիրել են տարբեր անուններով մարդկանց տվյալները և նկատել մի շարք օրինաչափություններ:

 

Օրինակ՝ պարզ ու տարածված անունն օգնում է երեխային հաջողությամբ ընդգրկվել հասարակության մեջ, քանի որ երեխաներն ավելի հեշտ են լեզու գտնում նրանց հետ, ում անունը հեշտ է արտաբերվում: Սովորաբար պարզ անուններով երեխաներն ավելի հեշտ ու արագ են ընկերներ գտնում, ինչը թույլ է տալիս ավելի հաջողակ լինել կյանքում:

 

Բացի այդ, եվրոպացիներին և սպիտակամաշկ մարդկանց հատուկ անունները առավելություններ են տալիս աշխատանքի ընդունվելիս: Ավելի լավ են սովորում և առաջնորդական հատկություններ են ունենում այն մարդիկ, ում անվանումը սկսվում է այբուբունի առաջին տառերից որևէ մեկով: Նաև մեծ առավելություն է հայտնի ու ազնվական ազգանունը, քանի որ այդ մարդիկ ենթագիտակցորեն կարծում են, որ լավագույնին են արժանի և ձգտում են հասնել դրան:

 

Գիտնականներն ընդգծում են, որ հազվադեպ հանդիպող և դժվար արտաբերվող անուններով մարդիկ կարող են դեռ մանուկ հասակում ցուցաբերել ասոցիալ վարք և նույնիսկ օրենքը խախտել: Բանը նրանում է, որ այդ մարդիկ կարող են դեռ մանկության տարիներին հալածվել տարեկիցների կողմից, իրենց յուրահատուկ անվան պատճառով, ինչը կարող է ամբողջ կյանքում զայրացնել նրանց:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...