Լրահոս

Երգիչ Անդրեն ԱՄՆ-ում նշանվե՞լ է

 

d600ac9640dd2e39907ff5855e940daf

Երգիչ Անդրեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում։ Haparak.am-ի խմբագրությունը նամակ էր ստացել, որ Անդրեն ԱՄՆ-ի Գլենդել համայնքում նշանվել է, մեզ անգամ ուղարկել էին զույգի լուսանկարը։ «Անդրեի ընկերուհին Արուսն է, նա Հոլիվուդում հայտնի «Նաիրի» ռեստորանի սեփականատիրոջ աղջիկն է։ Իսկ անցած շաբաթը օրը փոքրիկ խնջույք են կազմակերպել նշանադրության առթիվ»։

Փորձեցինք լուրի իսկությունը պարզել Անդրեի քրոջից՝ Անուշից, ով ասաց, որ դա սխալ տեղեկություն է, համենայնդեպս ինքը նման բան չգիտի, որ եղբայրն ամուսնացել է կամ նշանադրվել։ Մինչդեռ նա հաստատեց, որ Անդրեն այժմ գտնվում է ԱՄՆ-ում և պատրաստվում է ռեալիթի շոուին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am